Իսմայիլ Հանիա
Իսմայիլ Հանիա արաբ․՝ إسماعيل عبد السلام أحمد هنية | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1962[1], 1962[2], հունվարի 29, 1963[3], մայիսի 8, 1963[4] կամ 1963[5] |
Ծննդավայր | ալ-Շատի փախստականների ճամբար, Գազա |
Մահացել է | հուլիսի 31, 2024[6][7] |
Մահվան վայր | Թեհրան, Իրան[8] |
Գերեզման | Lusail[9] |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Գազայի իսլամական համալսարան (1987) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Amal Haniyeh? |
Զբաղեցրած պաշտոններ | Պաղեստինի ազգային վարչակազմի վարչապետ, Պաղեստինի ազգային վարչակազմի վարչապետ և chief manager? |
Կուսակցություն | Hamas[10] |
Անդամություն | Hamas[11] |
Երեխաներ | Abed al-Salam Haniyeh?, Amir Haniyeh?, Hazim Haniyeh? և Mohammad Haniyeh? |
Ismail Haniyeh Վիքիպահեստում |
Իսմայիլ Աբդել Սալամ Ահմեդ Հանիա (արաբ․՝ إسماعيل هنية, հունվարի 29, 1962[1], 1962[2], հունվարի 29, 1963[3], մայիսի 8, 1963[4] կամ 1963[5], ալ-Շատի փախստականների ճամբար, Գազա - հուլիսի 31, 2024[6][7], Թեհրան, Իրան[8], «Համաս» կազմակերպության ղեկավարներից մեկը, 2017 թվականից մինչև իր մահը եղել է «Համաս» կազմակերպության քաղբյուրոյի ղեկավար։ Կյանքի վերջին տարիներն ապրել է աքսորավայրում՝ Կատարում և Թուրքիայում[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսմայիլ Հանիան ծնվել է 1963 թվականի հունվարի 29-ին, Գազայի հատվածում գտնվող ալ-Շատի պաղեստինյան փախստականների ճամբարում։ 1987 թվականին ավարտել է Գազայի Իսլամական համալսարանը և ստացել գրականագետի որակավորում։ 1989 թվականին նա ձերբակալվել է և երեք տարի բանտարկությունից հետո արտաքսվել հարավային Լիբանան։ 1990 թվականին վերադարձել է Գազա և նշանակվել Իսլամական համալսարանի դեկան։
1997 թվականին «Համաս» շարժման հիմնադիր Ահմադ Յասինն ազատվել է բանտից, որից հետո նա դարձել է «Համաս» շարժման քարտուղարը։ 2003 թվականի սեպտեմբերին վիրավորվել է Իսրայելի բանակի ավիահարվածից։
2005 թվականի դեկտեմբերին Պաղեստինի երկրորդ օրենսդրական խորհրդի ընտրություններում նա գլխավորել է «Համասի» «Փոփոխություն և բարեփոխումներ» նախընտրական ցուցակը։ 2006 թվականի հունվարի 25-ին դաշինքը ստացել է պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը օրենսդիր ժողովում։
2006 թվականի փետրվարի 16-ին «Համասն» ինքնավարության վարչապետի պաշտոնում առաջադրել է Իսմայիլ Հանիայի թեկնածությունը։ Փետրվարի 21-ին Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը հանձնարարել է Իսմայիլ Հանիային ստեղծել նոր կառավարություն, որի հաստատումից հետո կառավարությունը լիազորություններ է ձեռք բերել Պաղեստինի օրենսդիր խորհրդի կողմից։
2006 թվականի մարտին վարչապետ Հանիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այցելել Մոսկվա և բանակցություններ վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում[13]։
2006 թվականի փետրվարի 25-ին Իսմայիլ Հանիան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ «Համասը» կվերանայի Իսրայելի հետ համաձայնագրերը և հավատարիմ կմնա միայն Պաղեստինի ժողովրդի շահերին համապատասխանող համաձայնագրերին՝ 1967 թվականի մայրաքաղաքի սահմանները Երուսաղեմում, ինչպես նաև պայմանագրեր, որոնք նախատեսում են ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին։
2006 թվականի հոկտեմբերի 20-ին Գազայի հատվածում «ՖԱԹԽ» պաղեստինյան ռազմական կազմակերպության և քաղաքական կուսակցության ակտիվիստների կողմից մահափորձ է կատարվել վարչապետ Իսմայիլ Հանիայի դեմ։ Վարչապետի ավտոշարասյունը գնդակոծվել է զինված հրաձիգների կողմից[14]։
2006 թվականի դրությամբ «Համասի» կառավարությունը Իսմայիլ Հանիայի գլխավորությամբ հրաժարվել է կատարել միջազգային հանրության երեք հիմնական պահանջները՝[15][16][17][18]
- ահաբեկչությունից հրաժարում
- Իսրայելի ճանաչում
- Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև նախկինում ստորագրված բոլոր համաձայնագրերի ճանաչումն ու իրականացումը։
Մահմուդ Աբբասի հրամանագրով Հանիայի կոալիցիոն կառավարությունը լուծարվել է, իսկ 2007 թվականի հունիսի 17-ին Աբբասը ստեղծել էնոր կառավարություն՝ Սալյամ Ֆայադի նախագահությամբ։ Սակայն «Համասի» կողմնակիցները չեն ճանաչել Աբբասի որոշումը և Ֆայադի կառավարության օրինականությունը, և Հանիայի կաբինետը շարունակել է իր աշխատանքը։
2013 թվականին Հանիան հատուկ ելույթ է ունեցել պաղեստինցի լրագրող, քաղաքագետ, պրոդյուսեր Աբդուլա Իսսայի[19][20] «Եվ մենք սիրում ենք կյանքը» գեղարվեստական ֆիլում, որը պատմում է պաշարված Գազայի հատվածի կյանքի մասին[21]։
2018 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտ Իսմայիլ Հանիային որակավորել է ահաբեկիչ[22]։
2020 թվականի փետրվարին Հանիան հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ [Ռեջեփ Թայիփ Էրդողան]]ի հետ։
2020 թվականի օգոստոսին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցում Հանիան դատապարտել է Իսրայել-ԱՄԷ առաջիկա խաղաղության պայմանագիրը, որը ստորագրվել է նույն տարվա սեպտեմբերին։
2022 թվականի սեպտեմբերին Հանիան «Համասի» պատվիրակության գլխավորությամբ այցելել է Ռուսաստան, որի ընթացքում նա Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ[23], այցելել է Պետդումա, ինչպես նաև Կազանում հանդիպել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ[24]։ «Համասի» պատվիրակությունը գոհ է մնացել այցից, և Հանիան նշել է, որ «Համասը» կիսում է «ռուսական արտաքին քաղաքականության բազմաթիվ դիրքորոշումներ»[25]։
2023 թվականի ապրիլին Հանիան Բեյրութում հանդիպել է Հեզբոլլահ լիբանանյան իսլամիստ կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի հետ[26]։
2023 թվականի հուլիսին Թուրքիայի միջնորդությամբ Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Իսմայիլ Հանիայի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի միջև[27]։
Իսմայիլ Հանիան «Համասի» համար դրամահավաք է հավաքել։ «Նաթիոնալ Փոստ», «Նյու Յորք փոստ», «Թայմ օֆ Ինդիա» պարբերականները, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի «АМА́Н» կառուցվածքային ստորաբաժանում և այլ աղբյուրներ նրա կարողությունները գնահատել են մոտ չորս միլիարդ դոլար[28][29][30][31][32]։ Ըստ «Նյու Յորք փոստի» նա միլիարդ դոլարի կարողություն է վաստակել շնորհիվ այն օգնության մեծ հոսքերի, որոնք աշխարհը աջակցել է պաղեստինցիներին։ Հրապարակման մեջ նշվել է նաև, որ դա արվել է այն ժամանակ, երբ Գազայի հատվածում այդ հատվածի բնակչության ավելի քան 80%-ն ապրում է աղքատության մեջ։ Ըստ «Թայմ օֆ Ինդիա» պարբերականի՝ Հանիան գումար է վաստակել նաև Եգիպտոսից Գազայի հատված եկող բոլոր ապրանքների քսան տոկոս հարկի շնորհիվ[33]։
Հանիան ապրել է Կատարի մայրաքաղաք Դոհայում[34]։
2024 թվականի մայիսի 20-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջել է ձերբակալել Իսմայիլ Հանիային՝ որպես Իսրայելի վրա «Համասի» հարձակման ժամանակ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ «բնաջնջման, սպանության, պատանդ վերցնելու, բռնաբարության և գերության մեջ սեռական բռնության համար պատասխանատու»[35]։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հուլիսի 31-ին իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսմայիլ Հանիան սպանվել է Իրանում, որտեղ նա մասնակցել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը[36][37]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսմայիլ Հանիայի քույրերը՝ Խալիդիան, Լեյլան և Սաբահը ապրում են Իսրայելի Թել Շևա քաղաքում, իսկ նրանց երեխաները ծառայել են Իսրայելի Պաշտպանության բանակում[38]։ Նրանք այրիներ են և Իսրայելից սոցիալական ապահովագրություն են ստանում ամուսիններին կորցնելու համար։
2024 թվականի ապրիլի 1-ին Հանիայի քույրը՝ Սաբահը, ձերբակալվել է Իսրայելի իշխանությունների կողմից՝ «Համասի» անդամների հետ կապեր ունենալու, ահաբեկչություն հրահրելու և ահաբեկչական գործունեությանը աջակցելու կասկածանքով[39]։
Հանիան 13 երեխայի հայր էրй[40]։ 2024 թվականի ապրիլի 10-ին Իսրայելի բանակի օդային հարվածի հետևանքով Գազայի հատվածում գտնվող Շատիի փախստականների ճամբարում զոհվել են Հանիայի երեք որդին ու երեք թոռը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.middleeastmonitor.com/20240731-hamas-chief-ismail-haniyeh-killed-in-iran-group-says/
- ↑ 2,0 2,1 Palestinian National Register of Citizens
- ↑ 3,0 3,1 https://www.jpost.com/israel-hamas-war/article-812652
- ↑ 4,0 4,1 https://dunyanews.tv/en/World/827708-who-was-hamas-leader-ismail-haniyeh
- ↑ 5,0 5,1 https://www.juedische-allgemeine.de/israel/der-kopf-der-hamas/
- ↑ 6,0 6,1 6,2 Hamas-leder Ismail Haniyeh drept i Iran — VG.
- ↑ 7,0 7,1 7,2 Hamas leader Ismail Haniyeh killed in Iran, group says — news.sky.com, 2024.
- ↑ 8,0 8,1 8,2 Hamas leader Ismail Haniyeh is killed in Iran by an alleged Israeli strike, threatening escalation — AP, 2024.
- ↑ https://www.aa.com.tr/tr/dunya/suikasta-ugrayan-hamas-siyasi-buro-baskani-heniyyenin-cenazesi-katarda-topraga-verildi/3293349
- ↑ Más de 430 muertos en Israel y Gaza por ataque de Hamas y respuesta de Jerusalén
- ↑ Los impactantes videos de los ataques de Hamás a Israel — 2023.
- ↑ Livni, Ephrat (2024-07-31). «What We Know About Ismail Haniyeh». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2024-07-31-ին.
- ↑ «Первый канал, 3 марта 2006. Визит делегации движения ХАМАС в Москву». Արխիվացված օրիգինալից 2018-04-09-ին. Վերցված է 2018-04-12-ին.
- ↑ «Аббас напал на ХАМАС, 15.12.06». Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին. Վերցված է 2009-01-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ХАМАС отверг призывы «квартета» к разоружению и признанию Израиля, 31.01.06». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2010-04-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ХАМАС отверг призыв к миру с Израилем. Արխիվացված 2008-01-14 Wayback Machine BBC, 31.01.06.
- ↑ ХАМАС на поле боя и в правительстве, 15 февраля 2006 г., Стела Пенде Արխիվացված 2017-12-10 Wayback Machine : Կաղապար:Не переведено 3
- ↑ «ХАМАС продолжает публично дурить Россию, 03.04.2010». Արխիվացված է օրիգինալից 2010-04-07-ին. Վերցված է 2010-04-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Радиостанция «Эхо Москвы» — Инсинуации на смерть Ясира Арафата». Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին. Վերցված է 2020-04-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 26 (օգնություն) - ↑ «IMDb — Internet Movie Database». Արխիվացված է օրիգինալից 2016-04-10-ին. Վերցված է 2015-04-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 5 (օգնություն) - ↑ «Ismail Haniyeh». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Hamas: Who are the group's most prominent leaders?» (բրիտանական անգլերեն). 2023-10-17. Վերցված է 2024-02-29-ին.
- ↑ «Лавров встретился с лидером ХАМАС в Москве». РБК. 2022-09-12. Արխիվացված օրիգինալից 2023-10-11-ին. Վերցված է 2023-10-12-ին.
- ↑ «Гости из Палестины: зачем в Казань приехал лидер движения «ХАМАС»?». 2022-09-14. Արխիվացված օրիգինալից 2023-10-14-ին. Վերցված է 2023-10-12-ին.
- ↑ «Лидер ХАМАС прокомментировал визит в Москву». РИА Новости. 2022-09-14. Արխիվացված օրիգինալից 2023-10-12-ին. Վերցված է 2023-10-12-ին.
- ↑ «Исмаил Хания встретился в Бейруте с сейедом Хасаном Насруллой». 2023-04-09. Վերցված է 2023-10-12-ին.
- ↑ «Турецкое миротворчество добралось до палестинцев». КоммерсантЪ. 2023-07-28. Արխիվացված օրիգինալից 2023-07-28-ին. Վերցված է 2023-10-12-ին.
- ↑ «'Donate us some money': Eretz Nehederet takes a crack at Hamas leaders in latest skit». Արխիվացված օրիգինալից 2023-12-16-ին. Վերցված է 2023-12-16-ին.
- ↑ «Катар, Турция, Ливан, Сирия и Иран: главари ХАМАСа руководят войной, прячась за границей». Արխիվացված օրիգինալից 2023-11-28-ին. Վերցված է 2023-12-16-ին.
- ↑ «'Hamas's top 3 leaders are worth staggering $11 billion'». Արխիվացված օրիգինալից 2023-11-14-ին. Վերցված է 2023-12-16-ին.
- ↑ «Hamas leaders worth staggering $11B revel in luxury — while Gaza's people suffer». Արխիվացված օրիգինալից 2023-12-15-ին. Վերցված է 2023-12-16-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 52 (օգնություն) - ↑ «Israeli fighter jets strike Gaza home of Hamas' billionaire leader Ismail Haniyeh». Արխիվացված օրիգինալից 2023-12-16-ին. Վերցված է 2023-12-16-ին.
- ↑ «Who is Ismail Haniyeh? Senior Hamas leader who leads a lavish lifestyle in Qatar». Արխիվացված օրիգինալից 2023-11-26-ին. Վերցված է 2023-12-16-ին.
- ↑ Максим Макарычев В Газе разрушен дом главы ХАМАСа Исмаила Хании Արխիվացված 2023-11-07 Wayback Machine Российская газета
- ↑ «В Тегеране убит один из лидеров ХАМАС Исмаил Хания». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-07-31-ին.
- ↑ «Главарь ХАМАСа Исмаил Хания ликвидирован в Тегеране». vesty (ռուսերեն). 2024-07-31. Վերցված է 2024-07-31-ին.
- ↑ «Սպանվել է ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիան». newsarmenia.am. 2024-07-31. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Сестры лидера ХАМАСа живут в Израиле и имеют гражданство — СМИ». Արխիվացված օրիգինալից 2023-11-17-ին. Վերցված է 2023-11-17-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 57 (օգնություն) - ↑ יובל זוזוט עסיס. «שב"כ והמשטרה עצרו את אחותו של איסמעיל הנייה – תושבת הנגב». Արխիվացված օրիգինալից 2024-04-01-ին. Վերցված է 2024-04-01-ին.
- ↑ עינב חלבי. «שלושה מבניו של איסמעיל הנייה חוסלו בעיר עזה». Արխիվացված օրիգինալից 2024-04-10-ին. Վերցված է 2024-04-10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսմայիլ Հանիա. ՀԱՄԱՍ-ը երբեք չի ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը
- Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Հանիայի սպանության առիթով
- Profile: Ismail Haniya, Hamas’ political chief aljazeera.com, 9. Mai 2017 (englisch)
- Profile: Hamas PM Ismail Haniya BBC News, 14. Dezember 2006 (englisch)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայիլ Հանիա» հոդվածին։ |
|